Ոչխարի բրդի բուժիչ հատկություններն ու կարևորությունը

Բուրդը դեռ հնուց համարվում է ամենատարածված ֆիզիոթերապևտիկ միջոցը ոչ ավանդական բժշկության մեջ:

Այն օժտված է հակաբորբոքային, ցավազրկող ու կազդուրող ազդեցությամբ: Ընդ որում՝ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է օգտագործել չներկված բուրդը: Որքան այն հաստ ու կոպիտ լինի, այնքան լավ կազդի:

Սա է պատճառը, որ հիվանդ մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս հագնել բրդյա հագուստ և օգտագործել բրդյա ծածկոցներ: Բրդի մանրաթելերի շփումից առաջացող էլեկտրոստատիկ դաշտը դրական է ազդում մարդու օրգանիզմի վրա: Բուրդը նպաստում է.

· ինքնազգացողության բարելավմանը,

· հոգնածության ու հոդացավերի մեղմացմանը,

· արթրիտի ու ռադիկուլիտի դեպքում ցավոտ զգացողությունների մեղմացմանը,

* տրամադրության բարձրացմանն ու կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը,

· արյան ճնշման վերականգնմանն ու կարգավորմանը:

Ոչխարի բուրդը պարունակում է մեծ քանակությամբ կենդանական մոմ՝ լանոլին, որը ստացվում է այն ջրից, որում լվացվել է կենդանու բուրդը:

Լանոլինն օժտված է հակաալերգիկ, հակաայտուցային և հակաբորբոքային հատկություններով և նպաստում է վերքերի արագ ապաքինմանը, հոդերի շարժունության ու հյուսվածքների վերականգնմանը, բորբոքային գործընթացների վերացմանը: Լանոլինն օգտագործվում է նաև քսուքների և մաշկի խնամքի այլ պարագաների պատրաստման մեջ:

Տարբեր ախտաբանությունների բուժումը

Ոչխարի բուրդը տաքացնում է նույնքան լավ, որքան և արջի բուրդը: Բրդյա բաճկոնակներն օգնում են կանխել մրսածությունը, թոքերի բորբոքումն ու բրոնխիտը: Սակայն այն հարկավոր է հագնել անմիջապես մերկ մարմնին:

Միջին ականջի և քթի բորբոքային ախտաբանությունների բուժման համար շատ օգտակար են չոր բրդի կոմպրեսները, որոնք խորհուրդ է տրվում դնել ախտահարված հատվածներին:

Հոդերի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում հոդը փաթաթել ոչխարի բրդով: Սա նպաստում է վիճակի զգալի բարելավմանն ու ցավի մեղմացմանը:

Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ միջոցը: Հարկավոր է բրդի մի կտորը թաթախել աղի մեջ, դնել գեղձի հատվածին և ամրացնել բինտի օգնությամբ: Այս պրոցեդուրան ցանկալի է անել երեկոյան և թողնել ամբողջ գիշեր: Շարունակել այս պրոցեդուրաները մինչև ամբողջությամբ ապաքինվելը: Հարկ է հիշել, որ ամեն անգամ պետք է թարմ կոմպրես դնել:

Բացի այդ, ոչխարի բուրդը կօգնի նաև ազատել երեխային փորափքանքից: Պարզապես հարկավոր է բրդի մի կտորը դնել երեխայի որովայնին:

Հետծննդաբերական էնցեֆալոպաթիայի դեպքում, որը դրսևորվում է բարձր ներգանգային ճնշմամբ ու ուժեղ գլխացավերով, խորհուրդ է տրում երեխայի գլուխը փաթաթել ոչխարի բրդից պատրաստված ժապավենով:

Բացի այդ, հարկավոր է նորածնի համար պատրաստել փոքրիկ բրդյա ներքնակ որը կտաքացնի երեխային և կնպաստի ճնշման իջեցմանն ու հյուսվածքներում միկրոշրջանառության կարգավորմանը:

(Visited 4 088 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх