Անպտղության առաջին նշանները․

Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:

Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել:

Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել:

Իսկ ո՞ր դեպքերում պետք է անհանգստանալ, ե՞րբ է, որ ախտանշանները մատնացույց են անում առկա խնդիրը.

երբ մեկ տարվա լիարժեք կյանքով ապրելուց հետո էլ հղիանալ չի ստացվում,
եթե կնոջ առողջությունը բավարար է համարվում, ու վերարտադրողական ոչ մի ֆունկցիայի խանգարման նշան չկա,
եթե տղամարդը սեռական օրգանների հիվանդություն է տարել (վեներական, բորբոքային, վնասվածքային):

Նույնիսկ տագնապահարույց ախտանշանների բացակայության դեպքում է հնարավոր, որ վերարտադրողական ֆունկցիան խախտված լինի: Արական անպտղությունը հիմնականում առանձնահատուկ ախտանշաններ չի ունենում:

Սխալ է ենթադրել, որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կապված է սեռական ակտիվության հետ: Արական անպտղությունը կարող է զանազան պատճառներ ունենալ, ինչպիսին է, ասենք, գենային խախտումը, իմունային խանգարումներն ու նույնիսկ մանուկ հասակում տարած հիվանդությունները (խոզուկ` բարդությունով):

Երբեմն վիճակը փոփոխելու համար բավարար է նույնիսկ կենսակերպը փոխելը, վատ սովորույթներից ձերբազատվելը, և բաղձալի հղիությունը ստացվում է առանց կողմնակի` հորմոնալ ու այլ կարգի միջամտության:

Արևային լոգանքները` անպտղության բուժման տարբերակ

Բրիտանացի գիտնականներն առաջարկել են արական անպտղությունը բուժել անսովոր միջոցով:

Պարզվում է` արեգակի էներգիան, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծացնում են բեղմնավորման հավանականությունը: Այդ ճառագայթների ներքո օրգանիզմում մշակվում է վիտամին D, որը բարելավում է սերմնահեղուկի որակը:

Ջուրը որպես անպտղության գործոն

Պարզվում է` սովորական, ծորակից հոսող ջուրը կարող է անպտղության պատճառ դառնալ:

Նման եզրահանգում են կատարել ֆրանսիացի բժիշկները` հետազոտելով Լեոնե քաղաքի տղամարդկանց զանգվածային անպտղության երևույթը: Այս քաղաքում յուրաքանչյուր 4-րդ տղամարդը չի կարողանում հայրանալ: Ու վատն այն է, որ ոմանց մոտ անպտղության անբուժելի վիճակ է:

Հայտնի է, որ շրջակա միջավայրը, սթրեսները, էկոլոգիական անբարենպաստ գործոնները նույնպես վճռական դեր են խաղում:

Որո՞նք են կանանց անպտղության տարածված պատճառները

Կանանց անպտղությունը լինում է բնածին (զարգացման արատներ) և ձեռքբերովի (միջավայրի ու գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով):

Ամենատարածված պատճառներից են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի ու փողերի զարգացման շեղումները, բնածին ու ձեռքբերովի նեյրոներզատիչ խանգարումները:

Ի՞նչ է անհրաժեշտ անել անպտղության դեպքում

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե անպտղությունը որ կողմից է: Դրա համար հարկավոր է դիմել բժշկի` հետազոտման համար:

Արական անպտղության հարցերով զբաղվում է ուրոլոգ-անդրոլոգը: Կնոջ տարիքն այն գործոնն է, որը հիմնական դեր է խաղում: Այսինքն` 35-ից հետո անպտղության հարցն արդեն պետք է լուծել հնարավորինս արագ:

Յուրաքանչյուր կին լույս աշխարհ է գալիս արդեն ծրագրավորված ձվազատման քանակով, այսինքն` ձվարանների աշխատանքը գենետիկորեն կանխորոշված է:

(Visited 355 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх