Բորբոքված նշիկներ. անհանգստության պատճառը

Գրեթե չկա մարդ, ով կյանքի որևէ ժամանակահատվածում նշիկների բորբոքում չի ունեցել: Ոմանց պարագայում այն չափազանց հեշտ ընթացք է ունենում՝ առանց հատուկ անհանգստությունների: Իսկ շատ դեպքերում բարդանում՝ բարձր ջերմությամբ, տևական անաշխատունակությամբ:

Սուր նշիկաբորբը ինֆեկցիոն բնույթի տեղային արտահայտությամբ հիվանդություն է: Այն հիմնականում պայմանավորված է ստրեպտակոկային, ստաֆիլակոկային, ինչպես նաև այլ՝ սնկային ու վիրուսային ախտահարումով:

Այն սկսվում է կոտրատվածության զգացողությունով: Հատկապես մանկական տարիքում այն կարող է անմիջապես արտահայտվել փոքրիկի պասիվությամբ, նկատելի քնկոտությամբ ու անհանգստությամբ: Ջերմությունը, կախված անգինայի տարատեսակից, կարող է տատանվել մինչև 39 աստիճան, կամ մնալ սուբֆեբրիլ՝ 37 աստիճան: Միևնույն ժամանակ նկատվում է չորության զգացողություն բերանում, լեզուն՝ ճերմակ է:

Այս ժամանակ է, որ մայրիկկները կարող են կոկորդն ուսումնասիրելիս նշիկների վրա թարախային դեղնավում պարկեր հայտնաբերել: Որպես կանոն, կոկորդն այտուցված է լինում, ի հաշիվ ավշային հանգույցների ախտահարման: Փոքրիկները դժվարանում են ոչ միայն թուքը կուլ տալ, այլև՝ սնունդ և հեղուկներ ընդունել:

Նշիկաբորբը սովորաբար հեշտությամբ ենթարկվում է դեղորայքային բուժման: Սակայն կան երեխաներ, ովքեր տարվա մեջ ավելի քան երեք անգամ նշիկաբորբ են ունենում: Դրա պատճառը օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են՝ նշիկների՝ բորբոքման հակվածությունը, ինչպես նաև՝ ծնողների անզգուշությունը: Այս հիվանդությունը ևս կարելի է կանխարգելել, եթե պահպանվում են հիգիենայի կանոնները՝ անհատական սպասք, համբուրբվելու սովորության բացառում, մանկապարտեզում ու կրթական հաստատություններում հիվանդ երեխաների մուտքի սահմանափակում, ձեռքերը հաճախակի լվանալու սովորություն: Ինչպես նշվեց, նշիկաբորբի պատճառները վարակային ու մանրէային կարող են լինել: Հետևաբար, ճիշտ է հիվանդ երեխային ամեն դեպքում հնարավորինս մեկուսացնելը:

Նշիկաբորբի կասկածի դեպքում պետք է անմիջապես դիմել տեղամասային բժշկին: Հաստատել հիվանդության ծագումնաբանությունը, իսկ մինչև այդ՝ ախտանշանները վերացնող բուժում իրականացնել՝ ջերմիջեցում, տեղային ողողումներ: Հակաբակտերիալ, հակավիրուսային թե հակասնկային. Բուժումը կնշանակվի, երբ լաբորատոր փորձաքննությամբ պարզաբանվի հարուցիչը:

Խորհուրդ է տրվում պահպանել անկողնային ռեժիմ, գոլ հեղուկներ՝ մրգային, մեղրով թեյեր տալ փոքրիկին, կաթ խմեցնել, երբ կիջնի ջերմությունը, ինչպես նաև՝ օդափոխել սենյակը: Կարևոր են իմունիտետը խթանող բնական միջոցները՝ մեղր, ցիտրուսային մրգեր, թարմ քամված հյութեր: Խորհուրդ է տրվում սահմանափակել ջերմության բարձրացումը՝ մինչև 38.5՝ հատկապես հիվանդության երկրորդ օրվանից սկսած:

Քրոնիկ նշիկաբորբն անուշադրության մատնելու պարագայում կարող է բարդություններ ունենալ: Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները սկսում են արձագանքել 0հիվանդությանն ավելի քան շաբաթներ անց: Այս պարագայում է, որ հիվանդությունը վերաճում է արյան վարակի, մենինգիտի ու այլ դրսևորումների:

Քրոնիկ նշիկաբորբի դեպքում խորհուրդ է տրվում վիրահատական միջոցով հեռացնել նշիկները՝ կանխելու դրանց հնարավոր բորբոքումները:

(Visited 439 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх