Ինչպես պաշտպանել մաշկը ցրտից

Սառը, չոր ձմեռային օդը սպառում է ձեր մաշկի խոնավությունը եւ առաջացնում «ձմեռային քոր»:

Բայց, Նյու Յորքի Կոլումբիյի համալսարանի լազերային կենտրոնի տնօրեն եւ մաշկաբան բժիշկ Ռոբին Գմիրեկի խոսքով, դուք կարող եք միջոցներ ձեռնարկել՝ կանխարգելելու համար այդ քորի զգացումը:

1. Ամեն օր խոնավացրեք մաշկը վազելինի կամ կրեմի հիմքի վրա խոնավացնող միջոցներով: Քսեք այն անմիջապես լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո, այնպես, որ խոնավացնող միջոցը կարողանա պահել խոնավությունը: Զգայուն մաշկի համար ընտրեք առանց հոտի եւ լանոլինի խոնավացնող միջոց:

2. Մաքրեք մաշկը, բայց մի չարաշահեք: Մաշկի չափից ավել մաքրումը կարող է ոչնչացնել մաշկի բնական խոնավացնող նյութերը: Բավական է օրական մեկ անգամ լվանալ դեմքը, ձեռքերը, ոտքերը եւ մաշկի ծալքերը: Դուք կարող եք լվանալ իրանը, ձեռքերը եւ ոտքերը, բայց պարտադիր չէ օճառ կամ մաշկը մաքրող միջոցներ օգտագործել:

3. Սահմանափակեք տաք ջրի եւ օճառի օգտագործումը: Եթե դուք ձմեռային քոր ունեք, գոլ ջրով, կարճատեւ լոգանք կամ ցնցուղ ընդունեք գրգռիչ չպարունակող մաքրող միջոցներով:

Դրանից անմիջապես հետո դեմքին հաստ շերտով քսուք կամ խոնավացնող միջոց քսեք եւ թեթեւակի հարվածեք մաշկին.

4. Սենյակային խոնավացնողները կարող են կանխարգելել օդի չափից ավել չորացումը: Իսկ դրսում պաշտպանեք մաշկը քամուց, ուժեղ ցրտից եւ արեւից:

Մի կիրառեք սոլյարի կամ արհեստական արեւայրուք, որոնք կարող են վնասել մաշկը եւ բարձրացնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Եթե ձեր մաշկը մշտապես չոր է, շերտազատվում է (թեփոտվում), քոր է գալիս կամ կան մաշկային գերաճներ, ապա այցելեք մաշկաբանի:

(Visited 41 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх