Ինչպիսի կրունկներն են համարվում անվտանգ ոտքերի առողջության համար

Անվտանգ է համարվում կոշիկի մինչեւ 5 սանտիմետրանոց կրունկը, օպտիմալ՝ 3 սանտիմետրանոցը, ինչպես վստահեցնում է Պոդիատրիայի զարգացման համագործակցության լիգայի գործադիր տնօրեն Օլգա Չիժեւսկայան (Ռուսաստան)։

Բարձր կրունկները, ըստ մասնագետի, վնասակար են ցանկացած տարիքում, սակայն հատկապես վտանգավոր են դրանք դեռահաս աղջիկների համար։

«Ցանկալի չէ չափազանց վաղ ծանոթությունը բարձր կրունկների հետ։ Դեռահաս աղջիկն ուզում է գեղեցիկ լինել։ Սակայն կմախքը եւ ամբողջ օրգանիզմը դեռեւս մինջեւ վերջ ձեւավորված չեն։

Ոչ ճիշտ ընտրված կոշիկը կարող է ընդմիշտ փչացնել մոդայի պատանի սիրահարի առողջությունը․ քանի որ սպառնում է ողնաշարի դեֆորմացիայով եւ այլ պաթոլոգիաներով»,- ասել է մասնագետը։

Սակայն մեծահասակ կանանց համար էլ բարձրակրունկ կոշիկներ կրելը (հատկապես եթե դրանք նեղ ներբաններ եւ նեղ ձեւվածք ունեն) կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ երակների վարիկոզ լայնացումից եւ այտուցներից մինչեւ ոտնաթաթերում նյութափոխանակության խախտումներ եւ սրնքամկաններում ցնցումներ։

«Գեղեցիկ, սակայն ոչ հարմարավետ բարձրակրունկ կոշիկներ կրելիս հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է ոտքերի մատների եւ սրունքաթաթերի վրա։ Յուրաքանչյուր քայլը դառնում է միկրոցնցում ամբողջ օրգանիզմում, այդ թվում՝ գլխուղեղում։ Վնասվում են հանգույցները եւ աքիլլեսյան ջիլերը։

Առավել հայտնի հետեւանքներից մեկը մեծ մատի հոդերի դեֆորմացիան է, որը լատիներեն կոչվում է Hallux Valgus, իսկ առվել մատչելի՝ պարզապես «կոճ»»,- ասել է մասնագետը։

Ոտնաթաթի վալգուսային դեֆորմացիան ամենատարածված խնդիրն է, որի դեպքում 30-ն անց կանայք դիմում են պոդիատրին։ Եվ այդ հիվանդության զարգացման ռիսկի գլխավոր գործոնը, մասնագետի խոսքերով, հենց բարձրակրունկ կոշիկներն են։

(Visited 58 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх