«Պարզ էր, որ արտահոսքը եղել է ներսից. քրգործերը փողոցներում չեն քայլում».

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ այս կարճ տեքստը շարադրելը, բավական ժամանակ ունեցել եմ այդ մասին մտածելու: Խոսքս առնչվում է Սուրեն Պապիկյանի անձի շուրջ ձևավորված և ձևավորվելիք սև փիառին:

Խնդրո առարկա հոդվածը կարդալուց անմիջապես հետո պարզ էր, որ արտահոսքը եղել է ներսից: Քրեական գործերը փողոցներում չեն քայլում: Անցել են նաև Արամ Կարապետյանի ժամանակները, երբ բացում էիր դուռը և դռան մոտ, ինչ-որ մեկին վերաբերվող մի ամբողջ փաթեթ էր դրված:

Հեղափոխական ընթացքի լրջագույն խնդիր եղել ու մնալու է ուժային համակարգը: Բնավ պետք չունեմ փնովելու կամ քննադատելու ԱԱԾ-ին, Ոստիկանությանը:

Պարզապես այս կառույցները, իրենց փիլիսոփայությամբ, մեծապես չեն աղերսվում անկախ Հայաստանի պահանջմունքներին: Կա խորհրդային մի մեխանիկա, գործելաոճ, որը կարծես փոխանցվում է արյան միջոցով:
Դուք իմ պատին կամ հոդվածներում, շատ հազվադեպ կտեսնեք գրառումներ, որոնցում դրական կարտահայտվեմ այս կամ այն քաղաքական գործչի անձի շուրջ:

Սուրենի հետ ծանոթ ենք ուսանողական տարիներից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում սովորելու ժամանակահատվածում: Սուրենը պարկեշտ անձնավորություն է, որը դրսևորել է միշտ և բոլոր հարաբերություններում:

Հեղափոխական փուլի հայտնի դեմք լինելը, երկրի իշխող կուսակցության վարչության նախագահի և նախարարի պաշտոնները, ի տարբերություն շատերի, չեն խմբագրել նրա հարաբերությունները մարդկանց հետ:

Բնական է, որ հատկապես այս փուլում, ամենատարբեր մոլորեցնող հնարքների և սև քարոզչության միջոցով, փորձելու են վատ իմիջ ձևավորել Սուրենի անձի շուրջ:

Մեր քաղաքական դաշտի պայքարը վաղուց հատել է կոռեկտության բոլոր սահմանները: Այս ամենի դեմ պայքարի մեթոդը մեկն է՝ անկեղծություն և թափանցիկություն ամեն ինչում»:

(Visited 83 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх