«Ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը հոգնած կլինի նույն բաները լսելուց»․ Նիկոլ Փաշինյան

«Ինչ վերաբերում է Սումգայիթին, ապա 90-ականների կեսին Այազ Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի ընդդիմության կողմից, նրան պաշտոնանկ անելու համար։

Նա հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի փաստաթղթին, ապա այն եղել է առանց պայմանների, անհապաղ հաստատել հրադադար, դադարեցնել ռազմական գործողությունները։

ՄԱԿ-ի թիվ 884 բանաձևում մենք կտեսնենք, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ։ Եվ Ադրբեջանը չի հարգել ԱԽ փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա։ Ճիշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վերջին 25 տարիների ընթացքում ամեն անգամ կրկնում են սա։

Ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը հոգնած կլինի նույն բաները լսելուց։ Մեզ անհրաժեշտ է նոր բաներ առաջ քաշել»,- Մյունխենում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով խոսքը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է․ «Երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ես հասկացա, որ մեզ անհրաժեշտ են փոփոխություններ, միկրոփոփոխություններ»։

Փաշինյանը նշել է, որ հաջորդ անգամ, երբ իրեն խոսք հասնի՝ կներկայացնի ԼՂՀ բանակցային գործընթացում միկրոհեղափոխությունների նշանակությունը։

(Visited 83 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх