«Ես չեմ կարծում, որ ճիշտ է այդքան հեռու գնալը, ես կարող եմ ավելի հեռուն գնալ»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը պատասխանելով վերջինին, ասաց․

«Որպեսզի Ալիևն այդքան հեռու չգնար պատմության մեջ, նշեմ՝ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական առաջնորդ Պոմպեյի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում, որը կկոչվեր Ադրբեջան։

Ես չեմ կարծում, որ ճիշտ է այդքան հեռու գնալը, ես կարող եմ ավելի հեռուն գնալ, և սկսել օրինակ՝ մ․թ․ ա 400 թվականից, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։ Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, որպես առանձին պետության, ապա ես չեմ համաձայնվի նախագահ Ալիևի հետ, քանի որ Կովկասյան բյուրոն որոշում կայացրեց, որ հենց Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս, որից հետո, այդ որոշումը լրիվ օրինական որոշում էր։ Իոսիֆ Ստալինի անձնական նախառենությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց։

Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն ԽՍՀՄ-ի գոյության ժամանակ։ Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է խոսենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե, իհարկե,

Ադրբեջանը հարգում էր ԽՍՀՄ-ի տարածքային ամբողջականությունը՝ դառնալով անկախ պետություն։ Ես խոսում եմ ԽՍՀՄ-ի մասին, որն այժմ գոյություն չունի։ Սովետական Միության կազմում գտնվող Հայաստանը նույնպես գոյություն չունի։

Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Սովետական Միությունից, այնպես էլ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն՝ Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

(Visited 116 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх