43 օրում՝ 10, վերջին 15 օրում՝ 8 զոհ…: Սա արդեն ՎԵՐՋՆ Է, ուշքի եկեք. Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսեք, էս ո՞ր մի շակալն է «չպարզված հանգամանքներում» մեզ հնձում․ 43 օրում՝ 10, վերջին 15 օրում՝ 8 զոհ…: Սա արդեն ՎԵՐՋՆ Է, ուշքի եկեք։

Բիլակավորները հասկացան, որ թեʹ Հայաստանում, թեʹ արցախյան ընտրություններում քաղաքական հեռանկար չունեն ու անցան ամենաստոր պրովոկացիաների՞։

Ու հիմա էլ սպասում են, որ էս ողբերգական վիճակը մեզ էնքան փալաս կդարձնի, որ մենք Հայաստան ու Արցախ սրե՞նք իրար դեմ. էդ չի՞ տգետ զոռբաների հաշվարկը։

Էն նախկին երիտասարդ հրեշի տիղմով լցված ուղեղը մտցրեք, որ էս քունը չքնի ու էս երազը չտեսնի»:

(Visited 256 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх