Ընտանիքում սիրո ու հարգանքի մթնոլորտը երեխայի հոգեկան առողջության գրավականն է.

Ծնողների սերն իրենց երեխաների հանդեպ անսահման է: Երբեմն նրանք երեխային պարզապես կուռք են դարձնում:

Հոգեբանները կարող են նշել նման դաստիարակության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, սակայն մի բան հստակ է` ընտանեկան առողջ մթնոլորտում մեծացող երեխաներն ուշադրության ու սիրո պակաս երբեք չեն ունենում:

1. Չի կարելի երեխաներին բարդույթավորել

Մայրը երբեք երեխային չպետք է ասի. «Դու վատն ես»: Խելացի ու հոգատար մայրը կասի. «Ինչպե՞ս կարողացավ քեզ պես լավ տղան նման հիմարություն անել»:

Երբեմն մայրիկների դիրքորոշումը պետք է լինի հետևյալը. «Իմ երեխան չունի և չի էլ կարող ունենալ թերություններ»:

2. Չափավոր ազատություն

Ժամանակակից դաստիարակությունը կարծես համադրում է երկու անհամատեղելի բան՝ երեխայի ազատությունն ու խստապահանջությունը: Երեխաները կարող են շահագործել ծնողներին, իսկ ծնողները նրանց չեն նախատի ոչ մի անկարգության համար:

Ծնողների համար երեխայի ազատությունը պետք է շատ մեծ նշանակություն ունենա: Դա չպետք է լինի դաստիարակության հատուկ մեթոդ, այլ օդ, որը կեսականորեն անհրաժեշտ է:

Սակայն երբ երեխան անցնում է թույլատրելիի սահմանը, նրան հարկավոր է նախատել ամենայն խստությամբ: Ընտանիքում բոլորն էլ կարող են իմանալ, որ մայրիկի օծանելիքը փողոցի շան վրա լցնել կարելի է, սակայն ոչ մի դեպքում չի կարելի հարվածել տատիկին:

3. Գովել երեխային ամեն առիթով

Հոգատար ու խելամիտ մայրիկները միշտ գովում են իրենց երեխաներին: Այդ գովասանքը սկսվում է անմիջապես նրանց ծնվելուն պես:

Ծնողները հպարտանում ու հիանում են իրենց երեխայի բոլոր, նույնիսկ ամենաչնչին հաջողություններով, պատմում ընկերներին ու հարազաատներին և անում ամեն բան, որ երեխան տեսնի, թե ինչպես են իրենց գովում բոլորի ներկայությամբ: Իսկ եթե նա հասնում է լուրջ հաջողությունների, ապա ընտանիքի ծափահարություններն ու գովասանքի խոսքերը պարտադիր են:

Հարկավոր է սովորել նկատել երեխայի բոլոր դրական հատկանիշներն ու արարքները և խրախուսել նրան: Սա հնարավոր է լիովին փոխի նրանց պահվածքը: Բացի այդ, թույլ տվեք նրան երբեմն «ականջ դնել» այն բանին, թե ինչպես եք նրա հաջողությունների մասին պատմում ձեր ընկերներին:

4. Պատասխանատվության զգացում

Հարկ է հիշել, որ նույնիսկ մեկ խոսքը կամ սխալ քայլը, որն անում են ծնողները երեխաների աչքի առաջ, կարող է անուղելի հետևանքներ ունենալ, ուստի աշխատեք ձեր պահվածքով ու պատասխանատվությամբ օրինակ ծառայել երեխաների համար և ուղղորդել նրանց:

5. Ընտանիքում սիրո ու հարգանքի մթնոլորտը երեխայի հոգեկան առողջության գրավականն է

Յուրաքնաչյուր ընտանիքի հիմքում տղամարդն ու կինն են՝ մայրն ու հայրը, ուստի երեխային դեռ մանկուց պետք է սովորեցնել, որ առաջնայինը մոր ուշադրությունն է հոր հանդեպ և հոր ուշադրությունը մոր հանդեպ:

Եթե երեխան զգա, որ իր ծնողներն, առաջին հերթին, ապրում են միմյանց համար և համոզվի, որ նրանց հարաբերությունների հիմքում հարգանքը, սերն ու հոգատարությունն է, նա իրեն ավելի պաշտպանված կզգա: Բացի այդ, ծնողների նման պահվածքը հիանալի օրինակ է երեխայի համար:

6. Սովորել ծնող լինել

Ծնողական դաստիարակությունը սկսվում է դեռ երեխայի ծնունդից առաջ: Աղջիկը ամուսնանալիս արդեն պետքէ պատրաստ լինի մայրանալ: Նրան չպետք է սովորեցնում «իր համար ապրել», նրա գլխավոր կարիերան պետք է լինի տունն ու ընտանիքը:

Եթե հենց սկզբից ծնող լինելը դիտարկվի որպես հոգս ու սահմանափակում, ապա շատ դժվար կլինի լավ երեխա դաստիարակել:

Հարկ է հիշել, որ ճիշտ դաստիարակության առաջին կանոնն է սեփական դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև «մայր ու կին» և «հայր ու ամուսին» «մասնագիտությունների» տարանջատումը:

7.Սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել ժամանակը

Երեխաները չպետք է իմանան, թե ի՞նչ է ալարկոտոթունն ու անգործությունը. ջութակը, անգլերենը, մաթեմատիկան և շատ այլ զբաղմունքներ պետք է զբաղեցնեն նրանց ազատ ժամանակը:

Ծնողները նրանց դեռ մանկուց պետք է սովորեցնեն, որ մշտապես զբաղված լինելը սովորական երևույթ է:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх