Ինձ համար սա իրավական խուլիգանություն է ու դրա գլխին կանգնած է ոչ թե քննիչը կամ Սասուն Խաչատրյանը, այլ` Նիկոլ Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

Արդեն հայտնել էինք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր ՀՔԾ-ում հարցաքննության էր:

Հարցաքննությունից հետո Սամսոնյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ինքնաբացարկ են հայտնել քննիչին:

«Սուտ մատնություն է համարվել ոչ թե խավիարի գնման փաստը, այլ` Նիկոլ Փաշինյանի` ՊԵԿ-ին հրահանգ տալու փաստը»,- ասաց Սամսոնյանը` հավելելով, որ հրաժարվում է ցուցմունքից:

«Բովանդակությունը չէր համապատասխանում նրան, ինչ ես ասել եմ. քննիչի կողմից խմբագրված էր: ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը:

Ինձ համար սա իրավական խուլիգանություն է ու դրա գլխին կանգնած է ոչ թե քննիչը կամ Սասուն Խաչատրյանը, այլ` Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

(Visited 114 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх