2 արդյունավետ միջոց արմունկների չորացած ու կոշտացած մաշկն ավելի նուրբ ու խնամված դարձնելու համար

Սխալ խնամքն ու արտաքին անբարենպաստ պայմանները կարող են դառնալ արմունկների մաշկի կոշտացման պատճառ: Այս խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են սնուցող ու խանավացնող քսուքներ, սակայն երբեմն խնդիրն այնքան լուրջ է լինում, որ այդ կոսմետիկ միջոցները պարզապես անարդյունավետ են լինում:

Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք ավելի հասանելի են, անվնաս ու արդյունավետ:

Դրանք օգնում են սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, խոնավացնել այն ու մաքրել կոշտացած ու մահացած շերտերից:

Մի բաժակ նարնջի հյութին ավելացնել 2 ճաշի գդալ որևէ բուսայուղ, լավ խառնել, այնուհետև մաքուր կտորը թրջել այդ խառնուրդով, դնել խնդրահարույց հատվածին ու ամրացնել:

Թողնել այս թրջոցը կես ժամ, իսկ պրոցեդուրայից հետո մաշկին սնուցող նրբաքուք քսել:

Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել:

Այս խառնուրդը հարկավոր է կիրառել կոմպրեսների տեսքով: Այն հարկավոր է դնել խնդրահարույց հատվածին, ամրացնել և թողնել կես ժամ:

(Visited 62 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх