Օգտակար ըմպելիք վանահաձև գեղձի առողջության պահպանման համար

Վահանագեղձն անչափ կարևոր օրգան է, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Այն բարելավում է մարսողությունը, պահպանում է առողջ քաշն ու մաշկի առողջությունը, նպաստում է կալցիումի ամբսորբմանը, պայքարում է դեպրեսիայի դեմ և կարգավորում է քնի խանգարումները:

Այսպիսով՝ կարելի է ասել, որ այս օրգանի առողջությունն ամբողջ օրգանիզմի առողջության գրավկանն է, ուստի վահանագեղձի առողջության բարելավումը կօգնի զգալիորեն բարելավել նաև կյանքի որակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի յուրահատուկ համեղ ըմպելիք, որը կօգնի պահպանել վահանաձև գեղձի առողջությունը:

Բաղադրությունը.

· ½ թեյի գդալ դարչին,

· ½ թեյի գդալ կոճապղպեղ,

· ¼ թեյի գդալ մշկընկույզ,

· ¼ բաժակ կիտրոնի հյութ կամ 1-2 կիտրոնից քամված թարմ հյութ,

· ¾ բաժակ նարնջի հյութ կամ 3 նարնջից քամված թարմ հյութ,

· 1 բաժակ մաքուր, ոչ քաղցր լոռամրգի բնական հյութ,

· 7 բաժակ մաքուր ջուր:

Պատրաստման եղանակը.

7 բաժակ ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել 1 բաժակ լոռամրգի հյութն ու կրակը հնարավորինս թուլացնել: Ավելացնել նաև ¼ թ.գ. մշկընկույզ, ½ թ.գ. կոճապղպեղն ու ½ թ.գ. դարչին:

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, եփել ևս 20 րոպե և թողնել, որ սառի: Երբ ըմպելիքը դառնա սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև կիտրոնի ու նարնջի հյութերը և լավ խառնել: Ցանկության դեպքում ըմպելիքին կարելի է ավելացնել նաև սառույցի կտորներ:

Այս համեղ ու օգտակար ըմպելիքը կօգնի բուժել վահանաձև գեղձը: Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը լոռամիրգն է, որը հարուստ է յոդով՝ ուստի շատ օգտակար է վահանագեղձի համար:

Բացի այդ, այս ըմպելիքը կհարստացնի օրգանիզմը վիտամին C-ով և հակաքաղցկեղային ու հակաբորբոքային սննդարար նյութերով, որոնք նույնպես անչափ կարևոր են առողջության պահպանման համար:

(Visited 253 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх