Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից:
Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ երեխայի մոտ առկա է դրական դինամիկա:
Երեխան հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։
Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա. այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։
Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։
(Visited 92 times, 1 visits today)
Предыдущая запись
«Սա վատ չէր. սա շատ վատ էր». Դանիել Իոաննիսյան
Следующая запись
Տեղեկատվություն փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին
sirartsir
Похожие записи
- 4 месяца назад