9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով:

Ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառաողները, մոտենալով նրանց, պարզել են՝ նրանք են՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 16-ամյա Համլետ Ե-ն, 16-ամյա Մանուկ Բ-ն, 16-ամյա Վազիր Խ-ն, 16-ամյա Արմեն Հ-ն, 17-ամյա Գևորգ Մ-ն և 16-ամյա Գարիկ Կ-ն:

Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք:

(Visited 223 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх