Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх