Ոչ մի հսկողություն, ոչ մի վերահսկողություն բանակում․Գևորգ Պետրոսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադաձավ նաև վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում զոհերի մեծ թվին:

Ըստ պատգամավորի՝ կատարվածը բանակում առկա բարձիթողի վիճակի հետևանք է, և պետք է տեղի ունեցած կոնկրետ դեպքի համար տվյալ զորամասի հրամանատարությանն ամենախիստ պատասխանատվության ենթարկել:

Պատգամավորն առանց անուններ հնչեցնելու՝ ասաց, որ ինչ-որ մարդիկ ասում են, թե սա քրեական ենթամշակույթի դրսևորում է:

Հավանաբար Գևորգ Պետրոսյանը նկատի ուներ փետրվարի 12-ին պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած տեսակետը, որից կարելի էր ենթադրել, որ վարչապետի կարծիքով՝ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերը քրեական ենթամշակույթի արդյունք են:

«Այ ընկեր, 18 տարեկանը նոր լրացած երեխեն ե՞րբ հասցրեց քրեական ենթամշակույթ կոչվածը յուրացնել, ե՞րբ հասցրեց դա գործարկել: Ամոթ է: Փոխանակ ասեն, որ տեղերում պատշաճ հսկողություն չկա:

Դժվար է մի քանի հաստիք ավելացնել, որ զինվորը զինվորին չպարտադրի ինչ-որ բան անել՝ որպես ստորացում, դա քրեական ենթամշակույթ չի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գոյություն ունեցող երևույթների պատճառը հրամանատարության անփութությունն է:

«Այսքան զոհեր ունենք, ոչ մի հրամանատար չի դատվում: Ինչո՞ւ:

Պաշտոնական անփութություն է: Մարդիկ, ժամը գալիս է, դռները փակում, գնում են իրենց տները, զինվորները մնում են իրար հետ: Ոչ մի հսկողություն, ոչ մի վերահսկողություն:

Այ սա է պատճառը: Եթե հրամանատարը պատշաճ հսկողություն չի իրականացնում, նա դրա համար պետք է պատասխան տա»,- վստահեցրեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ այսօր, ինչպես ընդունված է ասել, շոու են անում, դեպքի օրը եղածին հնչեղություն են հաղորդում, ժողովուրդը սկսում է հայհոյել, վրդովվել, իսկ երկու օր անց այդ հրամանատարները նորից գնում, «թիկնում են իրենց բազմոցներին», ու «հետո սպասում ենք հաջորդ զոհին, վիճակը չի փոխվում»:

(Visited 76 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх