Գիտնականները հայտնաբերել են միջոց, որը բուժում է քաղցկեղի բոլոր տեսակները

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, սակայն այժմ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են դրա դեմ պայքարի նոր միջոց, որը կարող է արդյունավետ կերպով բուժել քաղցկեղի բոլոր տեսակները:

Ինչպես գրում է actualnews.org կայքը, նոր գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Immunology պարբերականում:

Մասնագետների խոսքով՝ իրենք մոտ են քաղցկեղի դեմ պայքարի լավագույն մեթոդի հայտնաբերմանը: Նրանք գենետիկական ձևափոխման են ենթարկել Т-լիմֆոցիտները, ինչի շնորհիվ հաջողվել է ստեղծել յուրահատուկ ընկալիչներ, որոնք ունակ են արդյունավետ կերպով փնտրել ու հայտնաբերել չարորակ բջիջները:

Սա կօգնի շատ արագ հայտնաբերել վտանգավոր նորագոյացություններն ու ոչնչացնել դրանք՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Մասնագետները դեռ շարունակում են նոր դեղամիջոցի փորձարկումները տարբեր պայմաններում՝ ստուգելով նաև դրա ազդեցությունը կենդանիների վրա:

Հաջողության հասնելու դեպքում նրանք կկարողանան ստեղծել քաղցկեղի դեմ ամենաարդյունավետ միջոցը: Ընդ որում՝ նոր մեթոդն ունակ կլինի պայքարել օնկոլոգիական բոլոր հիվանդությունների դեմ:

(Visited 564 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх