Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին.

«311 վարորդ այս պահին զրկվել է վարորդական իրավունքից՝ խիստ, կոպիտ խախտումների համար: Այսինքն՝ մենք ասում ենք, որ եթե հանրային վտանգավոր արարքներ եք անում, ոչ թե գումար կվճարեք տուգանքի տեսքով ու նորից կվարեք, այլ կզրկվեք մեքենա վարելու իրավունքից»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով բալային համակարգից՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասնելով նա նշեց.

«27 հոգի զրկվել է առանց համարանիշի վարելու պատճառով, սա արվում է միանգամից, եթե հայտնաբերվեց առանց պետհամարանիշի մեքենա վարող վարորդ, օրենքը խիստ է:

17 մարդ զրկվել է երկրորդ անգամ ոչ սթափ վարելու պատճառով. 2 անգամ մարդը խմած չի կարող մեքենա վարել, 6 հոգի՝ սթափության վիճակի քննությունից խուսափելու համար, 115 հոգի ունեցել է 0,5 մգ խմածության աստիճան, դա մոտ կես շիշ օղի է»:

Վարչապետը ներկայացրեց նաեւ մի քանի այլ դեպքեր, որոնց պատճառով վարորդները զրկվել են վարորդական իրավունքի վկայականից՝ հավելելով, որ 77 հոգի ոչ միայն զրկվել է մեքենա վարելու իրավունքից, այլ նրանց նկատմամբ գործ է հարուցվել:

Սրանք մեծ մասամբ դեպքեր են, երբ մարդը վարորդական իրավունք չունի եւ մեքենա է վարում:

«Բալային համակարգին վերադառնալով՝ ես ուզում եմ ասել, որ բալային համակարգի ներդրումից սկսած՝ դեռ ոչ ոք վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի պատճառով:

Երբեմն հարցեր են լինում, որ ասում են՝ մանր-մունր խախտումների պատճառով մարդիկ կզրկվեն վարորդական իրավունքի վկայականից, խոսքը 9 ընդհանուր բալի մասին է:

Մենք կուսումնասիրենք, կքննարկենք եւ որոշումներ կկայացնենք այս համակարգի հետագա կատարելագործման կապակցությամբ:

Ես կարծում եմ՝ ներկայացրածս թվերից ոչ ոք առանց հիմնավորման եւ լուրջ պատճառի չի զրկվել վարորդական իրավունքից: Բալային համակարգի արդյունքները մենք կտեսնենք ապրիլի վերջին միայն»,- եզրափակեց վարչապետը:

(Visited 50 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх