Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ «Հայաստան» հիմնադրամի հաշվին կազինոներ խաղացող շարքային ղումարբազն է խոսում արդարությունից, հասկանում ես, որ էս իշխանությունը դեռ երկար կյանք ունի, քանզի արժեզրկվածներն են վերջիններիս ընդդիմադիրները:
Էս անտաղանդների մոտ սովորություն է դարձել ամեն հարցում հղում կատարելը ֆեյքերին…
Ի՞նչ ֆեյք… Հիմնադրամի փողերն էլ էին ֆե՞յք, թե՞ օնլայն կազինոն էր ֆեյք, որ էդ փողերը կրվեց… թե՞ 2018-ին փողոց դուրս եկած հարյուրհազարավոր քաղաքացիներն էին ֆեյք…
Թե՞ ընտրություններին իշխող խմբակցության ստացած ավելի քան 800,000 վստահության քվեն էր ֆեյք…
Լավ, սրանց ուղեղին դեռ չի հասե՞լ, որ ղումարբազ-թալանչու անցյալով ձայն հանելու բարոյական իրավունք անգամ չունեն… Որ վաղուց քթերը ցողունային բջիջներ քաշած պաշտելի շեֆի հետ մերժվել են…
Որ արդեն մոտ 2 տարի է, ինչ քաղաքական դիակ են…
Թարսի պես էլ` հոգի կանչող չկա, որ էն աշխարհից արձագանքեն…»: