«Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ իշխանության նկատմամբ». Նիկոլ Փաշինյան

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. անոնս

💥Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դիտե՛ք 22:00-ին` Առաջին ալիքով:

Опубликовано Լուրեր Четверг, 20 февраля 2020 г.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի:
Հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ:

Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:

Հարցին, արդյոք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:

Վարչապետի հարցազրույցը եթեր է հեռարձակվելու ժամը 22:00-ին:

(Visited 53 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх