«Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան

Ինչու՞ հենց ապրիլի 5-ին. մեծ քաղաքականության մեջ պատահականություններին եւ զուգադիպություններին չեմ հավատում, հետեւաբար փորձում եմ գտնել հետեւյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խիստ տարօրինակ է նաեւ այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձեւավորված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է մշակեր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը եւ բուն նախագիծը, որեւէ մասնակցություն չունեցավ հրատապ ներկայացված նախաձեռնության մեջ։

Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում, ապրիլի 5-ին Հայաստանում համապետական ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում։ Այն նույնիսկ չխորշեց այս գործընթացում խախտել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բազմաթիվ նորմեր՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ դնելով գործընթացի բոլոր մասնակիցներին։

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի տեղավորվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետների մեջ եւ օգտագործեն մարտի 31-ին հաջորդող կիրակին՝ համապետական ընտրական գործընթաց իրականացնելու համար։ Իսկ մարտի 31-ին, եթե հիշում եք, կայանալու են Արցախի նախագահական ընտրությունները։

Այսպիսով, մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում՝ հանրաքվե։

Հ.Գ. Հիշեցնեմ նաեւ, որ ապրիլյան պատերազմը սկսվեց ապրիլի 1-ին եւ ավարտվեց ապրիլի 5-ին»:

(Visited 36 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх