«Գյուղական բնակավայրերում նախկինում տները կառուցվել են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Թե հետո այդ տունն իրենց բարեկեցության, մտածողության, միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենում, ոչ մեկ հետագայում չի գնահատում:
Պետք է նաև էստեղ էդ տրամաբանությունից դուրս գանք ու ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նաև Երևանում կառուցված առանձնատների խնդրին:
«Պարզվում է՝ դղյակներ կան, որ սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի:
Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներ ապօրինի շինարարություններ են:
Ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն՝ ապօրինի շինարարությունների օրանականացման համար, որ ապօրինի կառուցեն-վերջացնեն:
Որ էսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան օրինականացնի»,- հավելեց Փաշինյանը:
Դիմելով Արդարադատության նախարարին՝ հանձնարարեց հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու փորձել լուծման տարբերակներ գտնել:
«Մեր երկրում նենց փաստեր են ի հայտ գալիս, որ ասում ա՝ նույնիսկ неудобнo отвечать»,- կատակեց կառավարության ղեկավարը: