Ահա թե ինչի է պետք օրը սկսել մի բաժակ գոլ ջրով.

Մասնագետները հաճախ են շեշտում օրը մի բաժակ գոլ ջրով սկսելու կարևորությունը սակայն քչերին է հայտնի, թե իրականում որքան օգտակար կարող է լինել այս սովորությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ առավոտյան մի բաժակ գոլ ջուր խմելու համար:

Խթանում է նյութափոխանակությունը

Գոլ ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու օգնում է ավելի շատ կալորիա այրել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է ջրին մի կտոր կիտրոն ավելացնել, ինչը կօգնի օրգանիզմին հեշտությամբ տարրալուծել ճարպային հյուսվածքները: Բացի այդ, կիտրոնը պարունակում է պեկտին մանրաթելեր, որոնք նաև նվազեցնում են քաղցի զգացումը:

Բարելավում է մարսողությունը

Առավոտյան գոլ ջուր խմելը դրական ազդեցություն է ունենում լյարդի ու երիկամների աշխատանքի վրա: Այն օգնում է տարրալուծել սննդային միացություններն ու յուրացնել դրանք: Բացի այդ, ջուրը խոնավացնում է մարսողական համակարգի օրգանները, ինչն օգնում է արագ ազատվել մարսողության ու նյութափոխանակության արգասիքներից:

Կանխում է փորկապությունը

Աղիների մշտական շարժունությունն ու ինտենսիվ աշխատանքը շատ կարևոր են փորկապության, փորափքանքի և որովայնի ցավերի կանխարգելման համար, իսկ դատարկ ստամոքսին գոլ ջուր խմելն օգնում է մաքրել աղիներն ու խթանել դրանց աշխատանքը:

Խոնավացնում է օրգանիզմը

Օրգանիզմի բավարար խոնավացումը շատ կարևոր է առողջության համար: Ջուրն ազատում է քաղցի զգացումից, ինչն օգնում է նիհարել, ուստի օրգանիզմի բավարար խոնավացմանը հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Բարելավում է արյան շրջանառությունը

Առավոտյան մի բաժակ գոլ ջուր խմելը նպաստում է նյարդային համակարգում և առհասարակ ամբողջ մարմնում կուտակված նստվածքի դուրսբերմանը, ինչն էլ բարելավում է արյան շրջանառությունը: Բացի այդ, գոլ ջուրը թուլացնում է մկաններն ու բարելավում է արյան հոսքը, ինչը նույնպես շատ կարևոր է:

(Visited 46 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх