Արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով նույնպես հանրաքվե անցկացնել. Ուրախ կլինեմ եթե նա առաջին հարցին «Ոչ» պատասխանի»

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքներն ընդամենն անվտանգության գոտի են և պատրաստ ենք նրանցից հրաժարվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսության եթերում։

Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին եւ մտքերին, ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարեւոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին, պրն Փաշինյանը տառացիորեն ասեց հետեւյալը՝

«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձեւավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, եւ հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»։

Քանի որ սա շատ տարողունակ միտք է, եւ պարոն Փաշինյանը հաճախ է հղում կատարում ժողովրդի վրա, սակայն մինչեւ վերջ չի բացահայտում խնդրո առարկայի վերաբերյալ սեփական մոտեցումները, ցանկանում եմ նրան մի քանի պարզ հարց ուղղել, այդ մոտեցումները ավելի լավ հասկանալու նպատակով՝

ա) Արդյոք այս մտքից հետեւո՞ւմ է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, եւ Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի։

բ) Եթե այո, ապա ո՞րն է այն անվտանգության գործիքը, որի դեպքում անձամբ Դուք պատրաստ կլինեք այդ տարածքներից հրաժարվել։ Ընդհանրապես, Ձեր կարծիքով, որն է մեր ժողովրդի անվտանգության ապահովման այն իդեալական գործիքը, որին մենք պետք է միասնաբար ձգտենք։

գ) Եթե համարում եք, որ այս հարցում առանցքային է ժողովրդի կարծիքը, ապա ինչպես եք պատրաստ այն իմանալ։ Պատրա՞ստ եք արդյոք այս հարցով նույնպես հանրաքվե անցկացնել։

դ) Եթե այդպիսի հանրաքվեի արդյունքում ժողովրդի մեծամասնության կարծիքը տարբերվի Ձեր մոտեցումից, ի»նչ եք պատրաստ անել այդ դեպքում։

ե) Եթե Արցախի բնակչության եւ իշխանությունների կարծիքը եւս տարբերվի Ձեր մոտեցումից, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել առկա հակասությունները։

Հուսով եմ, պրն Փաշինյանը առաջիկայում կկարողանա իր ընտրողներին պատասխաններ տալ այս, եւ այս ոլորտում առաջացող շատ այլ հարցերի վերաբերյալ։ Ուրախ կլինեմ, նաեւ, եթե նա առաջին հարցին «Ոչ» պատասխանի»:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх