Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ընտանիք զրկվել է Փարոս-ից

Գեղարքունիքի մարզում «Փարոս» համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվել է 983 ընտանիք:

«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վերականգնվել է արդարությունը, ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից:

Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և տարվա վերջում 239 ընտանիքի տրամադրել ենք անասուններ, որոշակի գումար, որ անապահով ընտանիքները զբաղվեն անասնապահության»,-ասաց Գնել Սանոսյանը:

«Փարոս» համակարգում ընդհանուր թվով եղել էր 12 հազար ընտանիք:

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх