Նախակրթարաններում և դպրոցներում դաս չի լինի

Փետրվարի 21-22-ին Արցախում գործող ոչ մի հանրակրթական և նախադպրոցական հաստատություն չի գործի՝ բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի և համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, կառույցին ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները փետրվարի 22-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը, կաշխատեն մինչև ժամը 15:00-ն:

ԱՆ-ից հորդորել են չշփվել գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները և հետևել մյուս բոլոր խորհուրդներին՝ հետգրիպյան բարդություններից խուսափելու համար:

(Visited 77 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх