Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին ՀՀ անվտանգության նիստին եւ 4 հարց ուղղել նրան:

«Փնտրվում է «բովանդակություն»

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝

1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։

2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։

3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։

2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։

3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։

4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է»,- գրել է նա:

(Visited 74 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх