Կարևոր. Ռազմիկ Աբրահամյանն ընդունել է իր մեղքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների և կաշառքի համար մեղադրվող՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են վկաները:

Նիստի ավարտից հետո Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը հայտնել է, որ Հանրապետական ծննդատան տնօրենը ընդունում է մեղքը:

Դատական նիստի ընթացքում կողմերը հարցեր են ուղղել գործով վկա Արթուր Հովսեփյանին, որից հետո նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը կկյանա մարտի 3-ին:

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх