Հայուհին, որը դարձել է Ռուսաստանի ամենաուժեղ կինը, մարզվել սկսել է 27 տարեկանում

ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող Լեյլա Ամիրբեկյանը, որը զբաղվում է ուժային էքստրիմով, համարվում է Ռուսաստանի ամենաուժեղ կանանցից մեկն այդ մարզաձևում:

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, Լեյլան, որը ծնվել է հայկական ընտանիքում Թբիլիսիում, ապա տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, ապա՝ Օմսկ, սպորտով զբաղվել որոշել է 27 տարեկանում՝ կազմվածքը կարգի բերելու համար:

Նա մարզվել է մարզասահում, որտեղ ծանոթացել է ճանաչում ձեռք բերած մարզիկ, աշխարհի ամենուժեղ մարդկանցից մեկի՝ Միխայիլ Շիվլյակովի հետ: Վերջինս սկսել է մարզել աղջկան:

Լեյլան հաջողացրել է հայրիկից թույլտվություն ստանալ ծանրամարտով զբաղվելու համար, թեև ծնողներն այնքան էլ կողմ չէին դրան: «Ծնողներս միշտ փորձել են իմ մեջ դաստիարակել հայ տնտեսուհու, սակայն իմ մեջ արթնանում էր սպորտին ձգտող չարաճճի աղջիկը»,- իր մասին պատմում է Ամիրբեկյանը:

Այդպիսով, նա սկսել է զբաղվել ուժային էքստրիմով, որում մարզվում են մեծ և ծանր առարկաներ բարձրացնելով:

2017-ին Լեյլան, կրելով «Ռուսաստանի ամենաուժեղ կինը» տիտղոսը, մասնակցել է «Я могу!» հեռուստաշոուին, որի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 երեխաներով նստարանը ուսերին դրած տեղափոխելով 5 մետր: Բեռի ընդհանուր զանգվածը կազմել է մոտ 300 կգ:

2019-ին հայուհին դարձել է Առնոլդ Շվարցենեգերի Arnold Classic Europe մրցաշարի հաղթող, որն անցկացվել է Բարսելոնայում:

Լեյլան խոստովանել է, որ երբեք Հայաստանում չի եղել և կցանկանար ժամանել Հայաստան:

(Visited 55 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх