Հրդեհ Երևանում. հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ

Փետրվարի 22-ին, ժամը 01:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի մոտակայքում, այրվում են ավտոտեխսպասարկման կետեր:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան 44 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել է պլաստմասսա, ջերմահարվել՝ դուռը և պատերը:

(Visited 49 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх