4 պատճառ ամեն օր երեք հատ արմավ /խուրմա/ ուտելու համար

Արմավը շատ համեղ մթերք է, որը կարող է նաև շատ օգտակար լինել, սակայն քչերին է հայտնի, թե ինչպես է այն իրականում անդրադառնում օրգանիզմի վրա: Մասնագետների խոսքով՝ օրական ընդամենը 3 արմավ ուտելն արդեն իսկ դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, ուստի Woman ամսագիրը ներկայացրել է մի քանի պատճառ ամեն օր արմավ ուտելու համար:

Բարելավում է մարսողությունը

Արմավն օգնում է ազատվել փորկապությունից ու ստամոքսի հետ կապված խնդիրներից և առհասարակ բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Մասնագետների խոսքով՝ արմավի գործածությունը բարձրացնում է աղիներում օգտակար բակտերիաների քանակությունը, ինչը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի և թութքի առաջացման հավանականությունը:

Ամրապնդում է իմունային համակարգը

Այս միրգը վիտամինների հարուստ աղբյուր է, որը պարունակում է А, В, К վիտամիններ, երկաթ, պղինձ, մագնեզիում, սելեն, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքանյութեր, որոնց համադրությունը մեծացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, ամրապնդում է ոսկորները, հակաբորբոքային ազդեցություն է ունենում և դանդաղեցնում է մաշկի ծերացումը:

Բարելավում է արյունատար անոթների վիճակը

Ամրավի գործածությունն օգնում է պայքարել անոթներում կալցիումի աղերի կուտակման դեմ, ինչն էլ պաշտպանում է անոթների կարծրացումից ու աթերոսկլերոզի զարգացումից:

Կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունները

Օրական 3 հատ արմավ ուտելը դրական ազդեցություն է ունենում նաև սրտամկանի վրա: Այս մթերքը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացումը:

Բացի այդ, այս սովորությունը կօգնի նվազեցնել նաև արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակն ու սրտի նոպաների հավանականությունը:

(Visited 57 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх