Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառը

Մասնագետները նշում են, որ մարդու առողջական խնդիրների մասին կարելի է պատկերացում կազմել պարզապես նրա լեզվի ձևին, չափին ու գույնին ուշադրություն դարձնելով: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում անպայման ուսումնասիրել լեզուն մինչ ատամները լվանալը: Սակայն առավել հստակ պատասխան ստանալու համար այս պրոցեդուրան հարկավոր է անցկացնել սնունդ, ըմպելիքներ, ծխախոտ ու դեղորայք օգտագործելուց առնվազն մեկ ժամ անց:

Adme.ru կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզվի և դրա վրա առաջացած փառի գույնը:

Առողջական ինչ խնդիրների մասին է վկայում լեզվի գույնը

Առաջին հերթին հարկ է նշել, որ առողջ մարդու լեզուն պետք է ունենա բաց վարդագույն երանգ: Եթե լեզվի գույնը փոխվում է, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար:

1. Եթե լեզուն կարմիր է, ապա բարձր է բորբոքային գործընթացների ու վարակիչ հիվանդությունների առկայության հավանականությունը:

2. Վառ կարմիր լեզուն վկայում է սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների և արյան հիվանդությունների մասին:

3. Լեզվի դեղին գույնը խոսում է ստամոքսի ու լյարդի հիվանդությունների մասին:

4. Լեզուն ստանում է մանուշակագույն երանգ, երբ ի հայտ են գալիս սրտամկանի ու թոքերի հիվանդություններ:

5. Կապույտ երանգով լեզուն վկայում է երիկամների հիվանդությունների մասին:

6. Չափազանց գունատ լեզուն կարող է լինել սխալ սննդակարգի և անգամ ավիտամինոզի ախտանշան:

7. Սպիտակ լեզուն վկայում է գրիպի, սնկային հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման մասին:

8. Լեզվի մոխրագույն երանգը պայմանավորված է լինում մարսողական համակարգի հիվանդություններով:

Ինչ հիվանդություների մասին կարող պատմել լեզվի վրա առաջացած փառը

Հարկ է հիշել, որ լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառի գույնը կարող են տարբերվել: Անվնաս է համարվում բարակ սպիտակ փառը, որը հեշտությամբ մաքրվում է ատամի խոզանակի միջոցով:

Եթե այդ փառը ձեռք է բերում այլ երանգ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ լեզվի վրա առաջացած փառի հաստությունը կախված է հիվանդության լրջության աստիճանից:

1. Հաստ սպիտակ փառը վկայում է ինֆեկցիոն ախտահարման և ինտոքսիկացիայի մասին:

2. Շագանակագույն փառի պատճառ կարող են դառնալ թոքերի հիվանդությունները:

3. Լեզվի վրա դեղին փառի առաջացումը պայմանավորված է լինում մարսողական համակարգի օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրներով:

4. Մոխրագույն փառը վկայում է գաստրիտի և խոցային հիվանդության մասին:

Սակայն հարկ է հիշել, որ միայն լեզվի զննումը թույլ չի տալիս հստակ ախտորոշել հիվանդությունը: Բանն այն է, որ երբեմն լեզուն վնասվում է և բորբոքվում վերքի մեջ ներթափանցած բակտերիաների պատճառով, ուստի գույնի փոփոխությունը պայմանավորված է լինում միայն լեզվի վնասվածքով:

Սա է պատճառը, որ ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և նշանակել անհրաժեշտ բուժումը:

(Visited 68 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх