Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր կորոնավիրուսը դարձել է օրվա թեման` լավ է ուշ, քան երբեք:
Նախարարությունը փորձում է մեղմել անհանգստության բարձր ֆոնը տարբեր հայտարարություններով, բայց` չի ստացվում:
Ու չի ստացվում մի պարզ պատճառով, որովհետև «մենք տիրապետում ենք իրավիճակին» թեզը պատշաճ հիմնավորում չունի:
Որքան մարդ ուզում եք գործուղեք Մեղրի ու դրա համար վարձատրեք, որքան ուզում եք վիդեոներ նկարեք ու տարածեք. մարդկանց մի բան է հետաքրքրում`
ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին:
Իսկ այս հարցի պատասխանը չկա, իսկ որոնողներ կան ու որոնողների առնվազն ստվար զանգվածը որոնում է ոչ թե սադրելու, այլ անհանգստությունը փարատելու համար»:
(Visited 52 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 4 месяца назад