Չարորակ ուռուցքի առաջացման հիմնական ախտանշանները

Գիտնականները նշել են օրգանիզմում չարորակ ուռուցքների առկայության հիմնական ախտանշանները: Պարզվել է, որ ուղիղ աղիքի արյունահոսությունը այդ ախտանշաններից մեկն է, հաղորդում է gogetnews.info-ն:

Բացի այդ, անեմիայի (սակավարյունություն), կրծքում պնդացած հատվածներ նկատելու կամ դժվարությամբ կուլ տալու դեպքում նույնպես հարկավոր է անցնել բուժզննում:

Արյան հետ կապված կան մի շարք ախտանշաններ: Եթե այն նկատվում է մեզի կամ արտաթորանքի մեջ, հազի ժամանակ կամ նկատվում է արյունահոսություն դաշտանադադարից հետո, ապա պետք չէ անուշադրության մատնել առողջական վիճակը, քանի որ այդ ախտանշանները կարող են պայմանավորված լինել լուրջ խնդիրներով:

Բացի այդ, կան նաև մի շարք անուղղակի ախտանշաններ, որոնց մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում: Դրանց շարքին են դասվում մարմնի ջերմաստիճանի ոչ շատ, բայց երկարատև բարձրացումը և ընդհանուր թուլությունը:

(Visited 298 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх