Չտեսնված միջոց նրանց համար, ովքեր փնտրում են ջեռոցի մաքրման հեշտ և արդյունավետ ճանապարհ. Գերազանց արդյունք

Ջեռոցը խոհանոցի ամենադժվար մաքրվող հատվածն է: Այն կարգի բերելու համար պահանջվում է մեծ ջանքեր գործադրել: Խանութներում վաճառվող կենցաղային քիմիան ոչ միշտ է լուծում այդ խնդիրը ու դեռ բավականին էլ թանկ արժե:

Այդ պատճառով հաճախ տանտիրուհիները դիմում են տնական պայմանններում պատրաստվող միջոցների: Օրինակ, սոդան և կիտրոնաթթուն հասանելի են բոլորին և հիանալի կերպով մաքրում բազմաթիվ մակերեսներ:

Դրանց օգնությամբ մենք առաջարկում ենք մաքրել ջեռոցը մրից և յուղի նստվածքից: Այս միջոցը նույնքան պարզ է և արդյունավետ, որ մի անգամ անելուց հետո, այլևս ուրիշ միջոց չեք փնտրի:

Ձեզ հարկավոր կլինի

0,25 բաժակ սոդա

10 գր. կիտրանաթթու

1 կիտրոն

1 լ. ջուր

2 թ/գ լվացող միջոց

Ինչպես մաքրել ջեռոցի ապակին

Սոդայի և կիտրոնաթթվի խառնուրդին մի փոքր ջուր ավելացրեք: Այդ խառնուրդը պետք է լինի թթվասերի պես թանձր:

Խառնուրդը քսեք ապակուն:

Թողեք 30 րոպե:

Այնուհետև սպունգով կամ լաթի կտորով լավ մաքրեք:

Ինչպես մաքրել ջեռոցի ներսի մակերեսը

Լցրեք տարան ջրով, մեջը գցեք կիտրոնի շերտեր և ցանկացած լվացող միջոց:

Դրեք այդ միջոցը 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 30 րոպե:

Դրանից հետո մաքրեք յուղը սպունգի միջոցով:

Մաքրման այս միջոցները անվտանգ են և հեշտ: Կարևորը՝ թույլ չտաք ջեռոցը ծածկվի կեղտի շերտով և մաքրեք այն ժամանակին:

(Visited 102 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх