Աղիների քաղցկեղի մասին նախազգուշացնող հիմնական ախտանշաններն

Աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ հայտնաբերվում է զարգացման ուշ փուլերում, երբ բարեհաջող բուժման հավանականությունը բավական ցածր է լինում:

Ինչպես գրում է the Sun պարբերականը, սա պայմանավորված է նրանով, որ այս հիվանդության դրսևորումները հաճախ նման են լինում ոչ շատ վտանգավոր հիվանդությունների ախտանշաններին, ինչի հետևանքով էլ մարդիկ հազվադեպ են ժամանակին ուշադրություն դարձնում դրանց:

Այնուամենայնիվ, կան ախտանշաններ, որոնք կհուշեն խնդրի մասին դեռ զարգացման վաղ փուլերում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Որպես կանոն, այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է 50-ից բարձր անձանց մոտ, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում:

Այն կարող է ախտահարել յուրաքանչյուրին, սակայն դրա ախտանշաններն իմանալը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել և ազատվել չարորակ ուռուցքից:

Մասնագետների խոսքով՝ աղիների քաղցկեղը միշտ դրսևորվում է որոշակի ախտանշաններով, սակայն դրանցից առավել տարածված են լինում ստորև ներկայացվածները.

ռեկտալ արյունահոսություն կամ մեզի մեջ արյան հետքերի առկայություն,
աղիների աշխատանքի փոփոխություն,
որովայնում օտար մարմնի առկայության զգացողություն կամ ցավ,
անբացատրելի գերհոգնածություն,
քաշի կորուստ:
«Աղիներում առաջացած ուռուցքները սովորաբար արյունահոսում են, ինչը կարող է դառնալ էրիթրոցիտների դեֆիցիտի և անեմիայի պատճառ: Սրանով է պայմանավորված այն փաստը, որ հիվանդի մոտ կարող է նկատվել հևոց, էներիգիայի նվազում ու ուժերի պակաս», — նշում են մասնագետները՝ հավելելով, որ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հիվանդության մյուս ախտանշաններին, որոնց շարքին են դասվում.

սպազմանման ցավերը որովայնի հատվածում,
փորափքանքի զգացողությունը,
գազերի կուտակում և փորլուծությունին հաջորդող փորկապությունը,
որովայնում լարվածության զգացողությունն անգամ աղիները դատարկելուց հետո:

Բժիշկների խոսքով՝ մարսողական համակարգի աշխատանքի ցանկացած փոփոխության դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Հատկապես վտանգավոր կարող է լինել վերոնշյալ ախտանշաններն անուշադրության մատնելը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու հետևել օրգանիզմի ազդանշաններին:

Հարկ է հիշել, որ քաղցկեղը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը զարգացման վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում ոչ միայն ուռուցքի, այլև դրա առաջացրած բարդությունների դեմ պայքարելը:

Սա այն խնդիրն է, որի բարեհաջող բուժումը կախված է դրա վաղ ախտորոշումից, ուստի այս ախտանշաններն իմանալն ու դրանց առկայության դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար:

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх