Բնական միջոցներն այտուցներից ազատվելու համար

Այտուցները բավական տհաճ ու տարածված խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես առողջական որոշակի խնդիրներով, այնպես էլ մեծ քանակությամբ հեղուկի գործածությամբ կամ պարզապես հոգնածությամբ:

Հատկապես ակնհայտ են լինում կոպերի այտուցները, սակայն բարեբախտաբար կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել դրանցից:

Օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից ազատվելու լավագույն միջոցներից են բուսական թեյերը: Հատկապես արդյունավետ են հապալասի տերևների թուրմն ու մաթուզենու տերևների թուրմը:

Այս թեյերը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած բույսին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, թրմել 15-20 րոպե, այնուհետև քամել: Թուրմը հարկավոր է խմել օրական 3 անգամ 1/3 բաժակ:

Աչքերի տակ առաջացած «պարկերից» ազատվելու համար կարելի է նաև կիրառել մաղադանոսով կոմպրեսներ: Հարկավոր է թարմ մաղադանոսի տերևները լավ մանրացնել մինչև ստացվի խյուսանման զանգված, այնուհետև դնել այն ստորին կոպին, թողնել 15 րոպե և լվացվել սառը ջրով:

Այս միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ այտուցները կարող են պայմանավորված լինել նաև առողջական խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ որևէ միջոց կիրառելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ:

(Visited 36 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх