Գերմանացի մասնագետը հուշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են դառնալ անքնության պատճառ

Անքնությունը բավական տարածված խնդիր է, սակայն քչերին է հայտնի, որ շատ դեպքերում այն պայմանավորված է լինում այս կամ այն սննդի գործածությամբ: Մարդիկ կարծում են, որ քնի խանգարումներից խուսափելու համար բավական կլինի միայն երեկոյան ժամերին սուրճից հրաժարվելը, սակայն իրականում կան սննդամթերքի նաև այլ տեսակներ, որոնք կարող են դառնալ նման խնդիրների պատճառ:

Բավարիայի սպառողների կենտրոնի մասնագետ Հայդրուն Շուբերտը գերմանական Focus պորտալի հետ զրույցում ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են դառնալ անքնության պատճառ: Երեկոյան ժամերին դրանցից խուսափելն ու ճիշտ սննդակարգ կազմելը կօգնի բարելավել քնի որակն ու խուսափել անքնությունից

Մատուտակ (քաղցրարմատ)

Մասնագետի խոսքով՝ քնի խանգարումների պատճառ հանդիսացող սննդամթերքի տեսակներից մեկը մատուտակն է: Բանն այն է, որ այս բույսը պարունակում է գլիցիրիզին՝ նյութ, որն ազդում է օրգանիզմում աղի և ջրի բալանսի վրա, ինչպես նաև նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը: Արդյունքում սա հանգեցնում է անհանգստության ու քնի խանգարումների:

Հում մթերք ու բանջարեղեն

Բանջարեղենը, հում մթերքը, կանաչ տերևավոր բանջարեղենն ու թթու սոուսներն ու համեմունքները նույնպես կարող են հանգեցնել քնի խանգարումների: Նման մթերքը մարսելու համար մարսողական տրակտն աշխատում է ամբողջ ուժով, և օրգանիզմը չի կարողանում մտնել խորը քնի փուլ:

Շոկոլադ

Շոկոլադը պարունակում է բուսական քիմիական նյութ՝ թեոբրոմին, որը մարմնի վրա ունենում այնպիսի խթանիչ ազդեցություն, ինչպիսին ունենում է կոֆեինը: «Երեկոյան ժամերին ցանկալի է խուսափել մուգ շոկոլադից, անգամ եթե դրանում պարունակվում է ավելի շատ օգտակար բաղադրիչ, քան կաթնային շոկոլադում: Սա պայմանավորված է նրանով, որ որքան բարձր է կակաոյի պարունակությունը, այնքան մեծ է նաև թեոբրոմինի մասնաբաժինը», — նշում է Հայդրուն Շուբերտը:

Չիլի պղպեղ ու կոճապղպեղ

Կծու ուտեստները հաճախ համեմված են լինում չիլի պղպեղով, իսկ այն պարունակում է նյութ՝ կապսաիցին, որը կտրուկ ջերմության զգացողություն է առաջացնում: «Նման ջերմությունն ակտիվացնում է նյութափանակությունը, ինչը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանն ու այն արթուն է պահում», — բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև կոճապղպեղին:

Թեյ

Կոֆեին պարունակում է ոչ միայն սուրճը, այլև սև և կանաչ թեյերը, ուստի թեյի գործածությունը կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ: Բացի այդ, քնի խանգարման պատճառ կարող են դառնալ նաև թեյի այլ տեսակները: Քնի որակի վրա հատկապես բացասաբար է անդրադառնում բարձրորակ կանաչ թեյը, որը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, ուստի երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում խուսափել դրանից:

Քնի խանգարումների դեմ պայքարողներին մասնագետը խորհուրդ է տալիս փորձել հրաժարվել ընթրիքից: Օրինակ՝ կարելի է չուտել որևէ բան երեկոյան 6-ից կամ 8-ից հետո: Այս կերպ օրգանիզմը ժամանակին կիրականացնի նյութափոխանակության գործընթացներն ու քնի ժամանակը կվատնի հանգստանալու համար: Փորձագետը վստահ է, որ այս մեթոդը թույլ կտա ավելի լավ քնել և հանգստանալ ինչպես հարկն է:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх