Լավագույն դեղաբույսերը մարսողությունը բարելավելու և բերանի տհաճ հոտից ազատվելու համար

Մարսողական համակարգի հետ կապված խնդիրները կարող են շատ վատ անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, քանի որ հաճախ ուղեկցվում են բավական տհաճ ախտանշաններով:

Նման դեպքերում տհաճ զգացողություններից ազատվելու համար կարելի է կիրառել հատուկ դեղամիջոցներ, սակայն կարելի է նաև փորձել լուծել խնդիրը դեղաբույսերի միջոցով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղաբույսերը, որոնք կօգնեն կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը:

Երիցուկ

Երիցուկը ստամոքսի լորձաթաղանթի լավագույն օգնականն է:

Այն օգնում է ազատվել փորափքանքից, կանխում է ստամոքսի թթվայնության բարձրացումը և վերականգնում է միկրոֆլորան: Երիցուկի թուրմն օժտված է հակասեպտիկ և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչպես նաև օգնում է թուլացնել կերակրափողի հարթ մկանները, ինչի շնորհիվ էլ մեղմում է որովայնի ցավերը:

Անանուխ

Այս բուրավետ բույսը դրական ազդեցություն է ունենում ամբողջ մարսողական համակարգի վրա: Այն մեղմում է փորափքանքի ախտանշանները, պաշտպանում է ստամոքսի խոցային հիվանդությունից և մի շարք այլ հիվանդություններից, այդ թվում՝ քրոնիկ խոլեցիստիտից:

Փեգենա (рута)

Այս օգտակար ու բուրավետ դեղաբույսն օգնում է մեղմել դաշտանային ցավերը, ինչպես նաև կանխում է ստամոքսահյութի չափազանց առատ արտազատումը, ինչ շնորհիվ էլ կանխում է նաև ստամոքսի այրոցը, փորափքանքն ու սրտխառնոցը:

Անիսոն

Անիսոնը շատ արդյունավետ դեղաբույս է, որն օգտագործվում է մարսողական համակարգի ամենատարբեր խնդիրների դեպքում: Այն օժտված է հանգստացնող ու ցավազրկող հատկություններով, ուստի հիանալի միջոց է մարսելախանգարման, փորափքանքի և գազերի կուտակման դեմ պայքարի համար:

Ուրց

Ուրցն ամենաօգտակար դեղաբույսերից ու յուրահատուկ համեմունքներից մեկն է, որը հաճախ է կիրառվում որովայնի սաստիկ ցավերի դեմ պայքարի համար:

Այս դեղաբույսի թուրմն օգնում է շատ արագ ազատվել փորափքանքի տհաճ ախտանշաններից, ստամոքսի այրոցից ու մարսողության խանգարումից: Սակայն հարկ է հիշել, որ այն հարկավոր է խմել անմիջապես ուտելուց հետո:

(Visited 39 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх