Սննդակարգ, որը կարող է դանդաղեցնել ծերացումը

Միջերկրածովային դիետան բավականին արդյունավետ է ծերունական հիվանդությունների դեմ պայքարում: Այսպիսի եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, հայտնում է MedicalXpress-ը:

Ըստ գիտնականների` միջերկրածովյան դիետայի ոճով սննդակարգը մեծացնում է աղիքներում օգտակար բակտերիաների քանակը եւ նվազեցնում է վնասակար միկրոօրգանիզմների քանակը, որոնք բորբոքում են առաջացնում:

Նոր ուսումնասիրության մեջ փորձագետները գնահատել են 65-79 տարեկան 612 կամավորի աղիքների վիճակը եւ 12-ամսյա սովորական կամ միջերկրածովյան սննդակարգից առաջ

(մրգերի, բանջարեղենների, ընկույզների, ձիթապտղի յուղի եւ ձկան բարձր եւ կարմիր մսի եւ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ):

Ինչպես պարզվել է, առողջ սնունդը նպաստել է բարենպաստ փոփոխություններին աղիքային միկրոբիոմայում, ինչը թույլ է տվել կանխել մանրեների բազմազանության կորուստը:

Միջերկրածովյան դիետա պահող մարդկանց մոտ ավելացել է մանրէների քանակը, որոնք նպաստում են ոսկորների ամրությանը եւ կապված են քայլելու ունակության բարելավման եւ ձեռքերի ճարպկության հետ:

Բացի այդ, նման մարդկանց մոտ բարելավվել են ճանաչողական գործառույթները, ներառյալ` հիշողությունը, ինչպես նաեւ նվազել է բորբոքային նյութերի առաջացումը:

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх