Այս բնական միջոցի շնորհիվ ազատվում ենք դեմքի անցանկալի մազերից մեկընդմիշտ.

Անցանկալի մազերը մշտական սթրեսի աղբյուր են յուրաքանչյուրի համար, սակայն դրանք առավել տհաճ խնդիր են դառնում, երբ ի հայտ են գալիս դեմքին:

Ներկայում գոյություն ունեն այս խնդրի դեմ պայքարի բազմաթիվ մեթոդներ, որոնք, սակայն, կա՛մ չափազանց ցավոտ են, կա՛մ թանկարժեք են, կա՛մ անարդյունավետ:

Այնուամենայնիվ՝ քչերին է հայտնի, որ կան նաև անցանկալի մազերից ազատվելու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք բացարձակապես անցավ են և պարբերաբար կիրառելու դեպքում կօգնեն հասնել հիանալի արդյունքի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազահեռացման մի քանի եղանակ, որոնք կօգնեն խնայել միջոցներն ու ազատվել մազերից՝ խուսափելով տհաճ զգացողություններից:

Վարսակ և բանան

Բանանի խյուսին ավելացնել վարսակի փաթիլներ, լավ խառնել և ստացված զանգվածը հաստ շերտով քսել խնդրահարույց հատվածներին՝ մերսելով մաշկը ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով:

Նարդոսի և թեյի ծառի եթերայուղեր

Խորը տարայի մեջ խառնել նարդոսի և թեյի ծառի եթերային յուղերը, այնուհետև ստացված խառնուրդը բամբակյա սկավառակի միջոցով քսել խնդրահարույց հատվածներին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 2-3 անգամ առնվազն երեք ամիս:

«Գրին Գրեմ» փոշի և վարդի ջուր

«Գրին Գրեմը» շատ տարածված միջոց է և հաճախ է կիրառվում այուրվերդյան բժշկության մեջ: Հարկավոր է փոշուն խառնել վարդի ջուր, այնուհետև ստացված մածուկին ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և լավ խառնել: Քսել դիմակը անցանկալի մազերով պատված հատվածներին և թողնել 20-25 րոպե կամ մինչև այն չորանա: Դիմակը հարկավոր է քսել մատներով՝ նրբորեն մերսելով մաշկը: Այս պրոցեդուրան պետք է կրկնել շաբաթական 3-4 անգամ:

Սոխ և ռեհան

Սոխն ու ռեհանի տերևները մանրացնել մինչև ստացվի մածուցիկ զանգված, քսել այն դեմքի մազածածկ հատվածներին, թողնել 20-25 րոպե և լվացվել գոլ ջրով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 3-4 անգամ երկու ամիս:

Մեղր և շաքարավազ

Խորը տարայի մեջ խառնել մեղրը, շաքարավազն ու ջուրը, այնուհետև դնել խառնուրդը միկրոալիքային վառարանի մեջ և տաքացնել 30 վայրկյան, որպեսզի շաքարավազը լուծվի:

Ստացված մածուկը մի փոքր սառչելուց հետո հարկավոր է քսել մազածածկ հատվածներին, ծածկել մաքուր կտորով և մի քանի վայրկյան անց մազերի աճին հակառակ ուղղությամբ կտրուկ ձգել կտորը՝ հեռացնելով անցանկալի մազերը:

(Visited 63 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх