Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառները.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շագանակագեղձի քաղցկեղը համարվում է տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակը: Այս խանգարման դեպքում չարորակ նորագոյացությունների առաջացումը պայմանավորված է լինում նրանով, որ անոմալ բջիջներն սկսում են բազմանալ և դուրս են գալիս օրգանիզմի վերահսկողության տակից:

Մասնագետները ներկայացրել են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառները, որոնք իմանալը կօգնի հնարավորինս խուսափել դրանցից և նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ամենահավանական պատճառը ԴՆԹ-ում առկա արատներն են, որոնք կարող են լինել ինչպես ժառանգված, այնպես էլ արտաքին միջավայրի ազդեցության հետևանքով ձեռք բերված:

Նման ազդեցություն կարող են ունենալ, օրինակ, ծխախոտի ծուխն ու ախտոտված օդը, ուստի հարկավոր է խուսափել դրանցից:

Քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով՝ շագանակագեղձի քաղցկեղն առավել հաճախ ախտորոշվում է 56 տարեկանից բարձր անձանց մոտ, ուտսի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ տարիքը նույնպես շատ կարևոր դեր է խաղում քաղցկեղի այս տեսակի զարգացման հարցում:

Ռիսկային գործոնների շարքին է դասվում նաև ընտանեկան անամնեզը, որը կապված է հիվանդության զարգացման հավանականության 60%-ի հետ:

Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունեն նաև հորմոնների արտադրության ընթացքում տեղի ունեցած խանգարումները:

Գիտնականները նաև հորդորում են հիշել, որ որքան շուտ է ախտորոշվում այս հիվանդությունը, այնքան մեծ է լիարժեք բուժման հավանականությունը, ինչը նշանակում է, որ հիվանդության զարգացմանը նպաստող գործոններից բացի հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հիվանդության մասին հուշող ախտանշաներին:

Այդ ախտանշանների շարքին են դասվում միզազատության հետ կապված խնդիրները, մեզի կամ սերմնահեղուկի մեջ նկատվող արյան հետքերը, էրեկտիլ դիսֆունկցիան կամ մեջքի ստորին հատվածի ու ազդրերի ցավը:

Շատ կարևոր է նաև կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը, ինչը կօգնի զգալիորեն նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը:

Շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին վարել առողջ կենսակերպ ու հրաժարվել վնասակար սովորություններից, ինչպես նաև հետևել սննդակարգին և լինել ֆիզիկապես ակտիվ:

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх