Սուրճով դիմակներ, որոնք կօգնեն սնուցել մաշկն ու ազատվել մանր կնճիռներից

Սուրճն ամենատարածված ու սիրված ըմպելիքներից մեկն է, որը թարմացնում ու էներգիա է հաղորդում:

Շատերն իրենց օրը չեն պատկերացնում առանց մի գավաթ բուրավետ սուրճի, որը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար:

Այս ըմպելիքի օգտակար հատկությունների մասին գիտնականները հաճախ են խոսում՝ ընդգծելով, որ այն հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի համար, սակայն մասնագետները հազվադեպ են նշում այն փաստը, որ սուրճը նաև հիանալի կոսմետիկ միջոց է մաշկային տարբեր խնդիրների դեմ պայքարի համար:

Սուրճի մրուրը հիանալի բաղադրիչ է մաշկը մաքրող ու երիտասարդացնող սկրաբեր և դիմակներ պատրաստելու համար:

Ճիշտ գործածության դեպքում այս բաղադրիչը խթանում է արյան շրջանառությունը, մաքրում է մաշկը մահացած բջիջներից, սնուցում է այն ու օգնում է ազատվել մանր կնճիռներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սուրճով երկու արդյունավետ դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել, խոնավացնել ու երիտասարդացնել մաշկը՝ ազատելով նոր առաջացած մանր կնճիռներից:

Սուրճի մրուրին ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ, լավ խառնել և քսել դիմակը մաշկին: Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել:

Սուրճի մրուրին ավելացնել մեկական ճաշի գդալ մեղր ու թթվասեր, ինչպես նաև 1 հավկիթի դեղնուց, այնուհետև լավ խառնել և քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե, այնուհետև լվացվել:

(Visited 25 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх