Առակ քարերի մասին․ Շատ իմաստալից․

Մի մարդ շուկայից բանջարեղն գնեց:

Երբ եկավ տուն ու բացեց ծանրոցը, տեսավ, որ վաճառականները բանաջարեղենի փոխարեն պարկի մեջ քարերի կույտ էին լցրել:
Նա ետ չգնաց և չկոտրվեց էլ, շարունակեց ապրել նախկինի պես:

Եվ ահա քառասուն տարի անց նրա դուռը թակեցին: Երբ նա բացեց դուռը՝ շեմքին կանգնած գտավ վտիտ ու ալեհեր ծերունիների:

-Ողջո՜ւյն,- ասացին նրանք,- մենք խափել են քեզ այն ժամանակ՝ քառասուն տարի առաջ, և եկել ենք ներողություն խնդրելու:

Իսկ նա պատասխանեց.
-Ես հիշում եմ այդ դեպքը: Բայց դուք ինձ ոչինչ էլ պարտք չեք: Այն քարերը ես փոսն եմ նետել հենց նույն օրը, իսկ դուք քառասուն տարի դրանք կրել եք ձեր սրտերում:

(Visited 87 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх