Ինչպես ճանաչել մարդուն․․․․․

Հարկավոր է սովորել մարդուն ճանաչել իր աչքերի արտահայտությամբ։

Պարզ ու ազնիվ մարդու աչքերն ունեն բոլորովին այլ արտահայտություն, քան ծածկամտինը։ Ո՞վ չի նկատի Լենինի աչքերում նենգությունն ու չարությունը։ Ո՞վ չի նկատի Ջուղաշվիլու աչքերի մեջ անսահման ինքնահավանությունը և խիստ դաժանությունը։ Մարդը, որը կոչված է իշխելու, և մարդը, որը ներքուստ կոտրված է, նայում են բոլորովին այլ ձևով։

Ստախոս մարդը խույս է տալիս ուրիշի զննող հայացքից։ Նա անընդհատ նայում է ներքև` աջ կամ ձախ, հայացքը սահեցնելով ուրիշի դեմքի վրայով` զննելու նպատակով։ Կան հավատարիմ և դավաճան աչքեր, բարեսիրտ և ծածկամիտ-չարակամ, գիշատիչ, անխիղճ, զգայական, հիմար-սառը, կենտրոնացած-մտածող, կեղծավոր-քաղցր, կրակոտ-դիվային և այլն։ Մարդը, որն անընդունակ է ուսումնասիրելու դիմագիտությունը, միշտ կտապալվի մարդկանց գնահատելիս։

Աշխատիր նկատել, թե ինչ է անում մարդը քո ձեռքը սեղմելիս` վերցնո՞ւմ է արդյոք քո ձեռքը (ուժեղ կամքի տեր), թե՞ տալիս է իրենը` կարճ, տպավորիչ կերպով, որոշակի, կամ պահում է քո ձեռքը թուլացածի պես, երկար և անվճռականորեն, մեկնում է միայն իր մատները, շտապելով խլել դրանք քեզնից, կամ` ամբողջ ձեռքը, կարո՞ղ է, վերցնում է միայն քո մատները և պլստում, որպեսզի դու չիմանաս չափից շատ գաղտնիքներ, սեղմո՞ւմ է կամ թողնո՞ւմ է սեղմել, կարծես, ցանկանալով ինչ-որ բան արտահայտել (այսինքն, ի՞նչ) կամ թաքցնել ինչ-որ բան (հատկապես ի՞նչը)…

Սովորիր այդ ամենը և դու շուտով կսկսես վստահ տարբերել կամայինին ու անկամին, կպչունին, ագահին, եսամոլին, ստախոսին, շողոքորթին, ողջախոհին ու անառակին, ուղղամիտ մարդուն և բանսարկուին…

Շատ բան է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը։ Այստեղ ամեն ինչ նշանակություն ունի` տառերի ուղիղ կամ թեք լինելը, նրանց չափը, նրանց մասնիկները տողի տակ կամ տողի վերևում, բարակ կամ հաստ գրելը, համաչափ թե անհավասար, հեռավորությունը տառերի և տողերի միջև, տառերի փակվածությունը, ոլորագծերը, ընդհատումները, ընդգծումները և պարուրազարդերը։

Այստեղ պետք չէ հորինել, այլ հարկավոր է զննել, ուսումնասիրել, փորձ կուտակել, բնազդորեն թափանցել մարդկային հոգու խորքերը և կրկին ու կրկին ստուգել։ Իսկ հարկավոր է սկսել ձեզ քաջ հայտնի մարդկանց ձեռագրերից։

Սովորիր նկատել մարդկանց քայլվածքը` թեթև ցատկոտող, անկամ քստքստացնող, կտրուկ հարվածող, մանրաքայլ, շվարած գայթող, գործունյա, հավասարակշռված, կասկածանքով շուռ եկող, քծնող, ստորաքարշ և այլն։

Սովորիր գնահատել մարդկանց շարժուձևերը` երբեմն անպարկեշտ-ինքնավստահ (երբեմն` ամաչկոտությունից հաղթահարվող), մեկ` կուռ-զսպված, մեկ էլ` պարծենկոտ-կոտրատվող, մեկ` շողոքորթ-սողացող։ Որքան հաճախ է կատարյալ խարդախությունը թաքնվում շինծու հեզության հետևում։

Մեզ մի շարք էական ցուցումներ տալիս է խիրոլոգիան, այսինքն` ձեռքի գիտական ուսումնասիրությունը։

Նախքան զրուցելը միշտ նստեցրու մարդուն դեմքով դեպի լույսը և աշխատիր հնարավորինս քիչ խոսել ինքդ քո մասին ու, որքան հնարավոր է, շատ բան իմանալ նրա մասին։ ՈՒշադրություն դարձրու` արդյոք ներկված չե՞ն նրա աչքերը, կամ կարմրեցրած այտերը։

Այսպիսի «քսված» տղամարդիկ բազմացել են մեծ թվով. նրանք հատկապես թափանցում են արտաքին գործոց նախարարություն` մտնելով ամեն ծակուծուկ։ Ինչքան քիչ հանդիպես ու զրուցես նրանց հետ, այնքան լավ, քանզի նրանցից յուրաքանչյուրը պատրաստի դավաճան է։

(Visited 50 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх