Ինչպես սպիտակեցնել ատամները բնական ճանապարհով. Փորձեք և կզարմանաք.

Ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում բազմաթիվ պատճառներով: Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, դա կարող է լինել մի քանի տարի շարունակ՝ ծխելու, հաճախակի թեյ և սուրճ օգտագործելու պատճառով: Բնական ճանապարհով մի քանի ձևով կարելի է սպիտակեցնել ատամները:

1. Ատամները կարելի է 5 րոպեի ընթացքում մաքրել ելակի փափուկ մասերով: Դա անելուց հետո անպայման անհրաժեշտ է լվանալ ատամները, որպեսզի ելակի մնացորդներ ատամների վրա չմնան:

2. Ատամները սպիտակեցնել կարելի է նաև սննդային սոդայի միջոցով. դրա համար անհրաժեշտ է մի փոքր սոդան լցնել ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամները կամ էլ սոդան ավելացնել այն մածուկի մեջ, որն ամեն օր օգտագործում եք ատամները մաքրելու համար:

3. Լիմոնի միջոցով ատամները սպիտակեցնելու համար պաստա պատրաստեք լիմոնի հյութից և աղից, այն քսեք ձեր ատամներին, որից հետո բերանը ողողեք սառը ջրով:

4. Խնձորի քացախը խառնեք սննդային սոդայի հետ այնպես, որ ստացվի պինդ զանգված. դրանով անհրաժեշտ է լվանալ ատամները և բերանը ողողել սառը ջրով:

5. Անհրաժեշտ է նարնջի կեղևը և դափնի տերևները խառնել, դրանով մաքրել ատամները բոլոր կողմերից, ապա սառը ջրով ողողել բերանը:

6. Աշախատեք մշտապես ուտել պինդ մթերքներ՝ խնձոր, բրոկոլի, գազար: Ամենաքիչը երեք անգամ օրվա ընթացքում լվացեք ատամները, հրաժարվեք ծխելուց:

(Visited 37 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх