Շատ արագ ազատվեք բշտիկներից ու կորյակներից.

Բշտիկներն ու կորյակները բավական տարածված խնդիր են, որոնք կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին:

Մասնագետները բազմիցս նշել են, որ բշտիկները ոչ մի դեպքում չի կարելի վնասել և փորձել մաքրել դրանցում կուտակված ախտածին տարրերը, սակայն մարդիկ հազվադեպ են հետևում այս խորհրդին: Այնուամենայնիվ կան շատ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից առանց դեղորայքի և առանց դրանք վնասելու:

Medikforum.ru կայքը ներկայացրել է մի քանի պարզ ու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից:

Եգիպտացորենի օսլա և քացախ

Այս բաղադրիչների համադրությունը կօգնի հեշտությամբ ազատվել բշտիկներից ու կորյակներից: Հարկավոր է դրանք խառնել ու ստացված թանձր մածուկը քսել բշտիկներին՝ խուսափելով առողջ մաշկի հետ շփումից:

Այս խառնուրդը հարկավոր է թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ նախ գոլ ջրով, ապա նաև սառը: Ավելին՝ կարելի է այս պրոցեդուրայից հետո մերսել մաշկը սառույցի կտորով:

Կերակրի սոդա

Շատ արդյունավետ է նաև կերակրի սոդան: Պարզապես հարկավոր է սոդային մի քանի կաթիլ ջուր ավելացնել, ստացված խառնուրդով մեղմորեն մերսել ախտահարված մաշկը, այնուհետև լվացվել գոլ ջրով: Սոդան օգնում է չորացնել բշտիկները և գունաբացում է մաշկը:

Մեղրով ու դեղնուցով դիմակ

Այս բաղադրիչների համադրությունը կարող է շատ օգտակար լինել մաշկի համար: Հարկավոր է բաղադրիչները լավ խառնել, քսել մաշկին, թողնել դիմակն ամբողջությամբ չորանա, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Մեղր

Մեղրը որպես առանձին միջոց նույնպես կարող է շատ օգտակար լինել: Այն պետք է քսել դեմքի մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Կիտրոնի հյութ

Այս մրգի հյութը բնական կապող միջոց է, որը հեռացնում է մահացած մաշկն ու բուժում բշտիկները: Անհրաժեշտ է կիտրոնի թարմ հյութը բամբակյա սկավառակի միջոցով քսել մաքուր մաշկին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ախտահարված հատվածներին:

Թողնել հյութը մի քանի րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Այս պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում խուսափել արևի ճառագայթներից, ուստի այն հարկավոր է անել երեկոյան ժամերին:

(Visited 25 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх