Շաքարային դիաբետի նախանշաններ, որոնք մենք անտեսում ենք․․․․

Վերջին ժամանակներում շաքարային դիաբետով հիվանդների թիվը գնալով ավելի շատանում է և ըստ մասնագետների հիվանդությունը նաև երիտասարդացել է: Շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառները շարունակում են մնալ նյութափոխանակության խանգարումներն ու ավելորդ քաշը:

Հաճախակի օրգանիզմի ֆունկցիանների նման խախտումներ առաջացմնում են ֆաս-ֆուդային մթերքների ու թխված մթերքների օգտագործումից: Շատ ցավալի է, որ մարդիկ հաճախակի անգամ չեն էլ կասկածում իրենց մոտ այդ հիվանդության առկայության մասին:

Ձեզ ենք ներկայացնում շաքարային դիաբետի զարգացման հիմնական նախանշանները, որոնք հաճախակի կարող են անտեսված լինել մեր կողմից:

1. Չարդարացված քաղցի զգացումը:

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, եթե սննդի ընդունումից մեկ ժամ հետո կրկին ցանկանում եք ուտել, կամ քաղցի մշտական զգացողությունը հետապնդում է ձեզ, ապա դա կարող է վկայել արյան մեջ շաքարի մակարդակի նյութափոխանակության խանգարման մասին:

2. Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի առկայությունը ժամանկի հետ առաջացնում է կուրություն: Այդ պատճառով, եթե ունենում եք աչքերի մեջ ավազահատիկների զգացողություն ու պարբերաբար պատկերների երկատում, ապա դա պետք է ձեզ անհանգստացնի :

3.Եթե արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է լինում, ապա բջիջները սկսում են թթվածին չստանալ, որն էլ և արտահայտվում է ուժերի կտրուկ կորստով:

4. Հաճախակի միզարձակումը ևս կարող է հանդիսանալ շաքարային դիաբետի նախանշան:

5. Օրգանիզմը ի վիճակի չի լինում մշակել նրանում առկա շաքարը, իսկ երիկամները շարունակ փնտրում են հեղուկ վերջինիս լուծման համա, որն էլ ի վերջո հանգեցնում է միզուղիների հետ կապված խնդիրների առաջացման:

6. Ինսուլինի պակասը, որը քայքայում է սնունդը կարող է հանգեցնել քաշի կտրուկ իջեցման, որն էլ և առհասարակ բնորոշ է շաքարային դիաբետի 1-ին տեսակի հիվանդների համար:

Իսկ եթե դուք շարունակ բերանում չորություն եք զգում ու ցանկանում եք ջուր խմել ապա դա կարող է խոսել դիաբետիկ կետոացիդոզի մասին:
Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը հանգեցնում է արյան խտացման, իսկ հեղուկի մշտական օգտագործումը թուլացնում է այն:

(Visited 52 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх