Սա մեծ իրադարձություն է հայերի համար». Քիմ Քարդաշյանն

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-յան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:

Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Հապա նայե՛ք այս հիասքանչ թվերին: ԱՄՆ-ն հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ նա գրել է, որ այս բանաձևի ընդունումը «մեծ իրադարձություն է հայերի համար»:

Քարդաշյանը նաև իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արված գրառումներով և հոդվածով։

(Visited 79 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх